Երբ բացահայտվեց շարժմանը «գցելու» գործողությունը
Քաղաքականություն«ԼՐԱԳՐԻ» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Կարո՞ղ եք ասել, որ գործընթացը մտել է փակուղի՞։
Կա ճգնաժամ, որը պայմանավորված է շարժման մեջ անհետևողականությամբ, շարժման մեթոդաբանության վայրիվերումներով։ Հռչակելով հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը ստիպված վերադարձավ սահմանադրականության դաշտ, իրադարձություններին իրավական ձևակերպումներ տալու համար։ Մինչդեռ անգամ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր նրան զգուշացրել, որ իրենք խորհրդարանում ունեն ընդամենը 7%։ Եթե գնում ես խորհրդարան, ապա ստիպված ես ենթարկվել այդ 7%-ի տրամաբանությանը։ Հենց այս պատճառով էլ Կարեն Կարապետյանը փորձում է «գցել» հեղափոխությանը։
Նման «գցոցին» հանրապետականների հայտնի բիզնես մեթոդաբանությունն է, նրանք պրոֆեսիոնալներ են, այստեղ նրանց դեմ անհնար է պայքարելը։ Նիկոլ Փաշինյանին բերելով իրենց մասնագիտական դաշտ, նրանք անկասկած կհաղթեն։
Սակայն մի քանի օր առաջ հարթակից արդեն իսկ ներկայացվել է իրավիճակը հաղթահարելու գործիքը, դա այսպես կոչված հեղափոխական կոմիտեներն են։ Իհարկե, դրանք սահմանադրական մարմիններ չեն, բայց հեղափոխությունը պարտավոր չէ հաշվի նստել սահմանադրության հետ, մանավանդ որ մեր երկրում սահմանադրությունը ունի պինգվինի թևերի կարգավիճակ՝ կա, բայց չի աշխատում։
մանրամասն՝ կայքում