Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բայկալսկում տեղի է ունեցել լողազգեստներով ավանդական վայրէջքը լեռից: Լողազգեստներով հարյուրավոր մարդիկ են սահել դահուկներով եւ սնոուբորդներով։
Արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն այս տարի ավելի շատ մասնակիցների է հավաքել, քան 2017 թվականին՝ 670 մարդ ամբողջ մարզից եւ հարեւան տարածաշրջաններից: Դա 55 հոգով ավելի է, քան մեկ տարի առաջ: Նաեւ բոլոր ներկաները կարողացել են մասնակցել հետաքրքրական վարպետության դասերի եւ մրցանակների խաղարկությանը, հաղորդել է Sputnik-ը: