Սարգսյանը հեռանում է անվերադարձ
Քաղաքականություն1in.am | Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Այս հանդիպումն ինչ-որ իմաստով կարելի է համարել Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հրաժեշտի երեկո ՀՀԿ-ին, որովհետև տեղի ունեցածն, ըստ էության, կուսակցական իշխանության փոխանցում է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանին: Ենթադրել, կանխատեսելի էր, որ երկրում իշխանության ղեկը հանձնած Սերժ Սարգսյանը հեռանալու է նաև ՀՀԿ առաջնորդի կարգավիճակից, որովհետև կուսակցությունը` մի կողմից, սերտաճած է պետական իշխանությանը, մյուս կողմից` դժվար է պատկերացնել ընդդիմադիր ՀՀԿ` Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ:
Բացի այդ` դասական քաղաքականության կանոնները հուշում են հրաժեշտ կուսակցական առաջնորդությանը, եթե ձախողվել է քաղաքականությունը: Սերժ Սարգսյանի կարճատև վարչապետությունը հենց քաղաքական ֆիասկոյի, ձախողման դրսևորում էր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը: Սերժ Սարգսյանը երեկ գնացել էր ՀՀԿ` կուսակցական իշխանությունը Կարեն Կարապետյանին, ըստ էության, փոխանցելու նպատակով պատահական չէ, որ Սարգսյանը մասնակցել է խորհրդակցության առաջին մասին և կեսից հեռացել` խորհրդանշելով ՀՀԿ-ում իր առաջնորդության ավարտը:
մանրամասն՝ կայքում