Պարսկական «Քարդաշյան» անունն ստացած լպիրշ հարուստի լակոտը զայրացրել է հեռուստադիտողներին
Աշխարհ22-ամյա պարսկուհի Սեփի Սամաին բրիտանական Channel 5 հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ պատմել է հարուստ կյանքի մասին և այն ցնցումի մասին, որը նա տարել է՝ «իրականությունը» տեսնելով։ Դա առաջացրել է Rich Kids Turn Skint շոուի հանդիսատեսի զայրույթը, հաղորդում է Daily Mirror-ը։
Լոնդոնում բնակվող Սամաին ասել է, որ չի հասկանում՝ ինչպես մարդիկ կարող են տեղավորվել առօրյա «սովորական» բյուջեում։ Այդ խոստովանությանը նախորդել է հերոսուհու՝ շքեղ ավտոմեքենայի և մի քանի միլիոնավոր դոլարների մասին նկատողությունը։
Համացանցի վրդովված օգտատերերը հարձակվել են աղջկա և շոուի հաղորդավարների վրա։ Աղջկան բազմիցս մեղադրել են գավառականության, մեծամտության և ժողովրդից մեկուսացված լինելու մեջ։