Կարգին Հայկոն մետրոյում զվարճացրել է ուղևորներին
LifeՄերժիր Սերժին ակցիային մասնակցում է նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն
Խոսելով ՀՀԿ-ի մասին՝ Հայկոն ասել է. «ՀՀԿ-ն, որպես կառույց, գոյություն չունի: Ամեն ինչ ունեն՝ ֆինանսական ռեսուրսներ, մարդիկ ու մի հոգու չե՞ն գտնում այդ ամբողջ կուսակցության մեջ, որ գոնե ալտերնատիվ լինի, քննարկում լինի: Ես նայում էի այդ մեծ կուսակցության ռեպորտաժները, այլ անուն չի քննարկվել, քաղաքականություն չի, բռնապետություն կա կուսակցությունում: Եթե քաղաքականություն չկա կուսակցության մեջ, ո՞նց պետք է լինի երկրի մեջ: Պետք է խորհրդակցություն լինի, մի ուրիշ թեկնածու լինի, ինչ-որ քննարկումներ: Միգուցե այդպես ՀՀԿ-ի մեջ որ լիդերներ ծնվեն, որոնք ավելի հետաքրքրիր քաղաքականություն վարեն: Մենք խնդիր ունենք ոչ միայն ՀՀԿ-ի հետ կապված, այլ՝ ՀՀԿ-ի ներսում էլ հենց ունենք: Դա նորմալ չի, որ ուրիշ թեկնածու չունեն, անառողջ է եւ այդ անառողջությունը տարածվում է ամեն տեղ»:
Նյութի աղբյուրը՝ այստեղ