Ինչպիսին է դոլարի փոխարժեքը Հայաստանում
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 481.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.50 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 586.88 դրամ (աճել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.66 դրամ (աճել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.68 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 256.68 դրամ, ոսկի՝ 20,479.46 դրամ, պլատին՝ 14,193.76 դրամ։
Ապրիլի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: