ԴԵպրեսիայի դեմ պարզ միջոց է գտնվել
LifeԻնչպես հաղորդում է EurekAlert կայքը, գիտնականները վերլուծել են 49 հետազոտությունների արդյունքները, որոնցում 266939 հոգեպես առողջ մարդ է մասնակցել, որոնց 47 տոկոսը տղամարդիկ են եղել։ Մշտադիտարկման միջին ժամկետը 7,4 տարի է կազմել։
Գիտնականները պարզել են, որ բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ մարդիկ ավելի քիչ են տառապում ընկճախտով։ Ստացված արդյունքները վերաբերում են բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանց տարիքից և աշխարհագրական դիրքից։
«Սա առաջին նման հետազոտությունն է, որն ապացուցում է, որ ֆիզիկական ակտիվությունը պաշտպանում է բնակչությանը ընկճախտից»,– ասում է հետազոտության գլխավոր հեղինակ Ֆելիպե Բարետո Շուչը։