Կոնչիտա Վուրստը հրաժարվեց կնոջ կերպարից
LifeԱվստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը, ով 2014թ.-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթող դարձավ որպես մորուքով երգչուհի Կոնչիտա Վուրստ, Independent-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվում է կնոջ կերպարից:
Նոյվիրթի խոսքերով, իրեն ձանձրացրել են զգեստներն ու աղջկա կերպարը:
«Վերջին 10 տարիների ընթացքում ես բացահայտում էի իմ կանացի կեսը: Այն, ինչ տեղի ունեցավ «Եվրատեսիլը»-ում ու ինչ հետևեց դրան, ես հասկացա, որ Կոնչիտան մեծ պոտենցիալ ունի ու կարող է զարգանալ տարբեր ուղղություններով: Ես փնտրում եմ ոգեշնչում: Ես բեմ ելա որպես դիվա՝ ոսկեգույն հագուստով, իսկ այժմ ես մորուքով տղա եմ՝ սպորտային կոշիկներով», - ասել է Թոմաս Նոյվիրթը:
Երգիչը խոստովանել է, որ այժմ իրեն լավ է զգում տղամարդկային կերպարով ու հաչույք է ստանում նրանից, որ իրեն փողոցներում չեն ճանաչում:
Հիշեցնենք, որ վերջերս Թոմասը Նոյվիրթը հայտարարեց, որ վարակված է ՄԻԱՎ-ով: