Քաղաքացիներին ցույցերից հետ պահելու՝ իշխանության գործողություններն ացնում են սահմանները: Ասում են՝ Գյումրիում իշխանություններն սպառնում են անջատել գազամատակարարումը և հայտարարել, որ կմիացնեն այն դեպքում, եթե գյումրեցիները մնան տանն ու չմասնակցեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի ցույցերին:
Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժումն այսօր ծավալվելու է Գյումրիում, վաղը՝ Վանաձորում: