ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել «Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացք» և «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ հայեցակետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Լավրովը հանդիպել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: