«Նա փայլուն երաժիշտ էր եւ շատ հոգատար հայր». Գ. Քյոսայան
LifeՀայ անվանի կոմպոզիտոր եւ մանկավարժ Սերգեյ Քյոսայանն անսահման նվիրում ուներ արվեստին ու երաժշտությանը: Նրա որդին` հայտնի ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, օրեր առաջ հանդես եկավ հատուկ նշանակության համերգով, որը նվիրված էր հոր 100-ամյակին: Իր ջազ քառյակի հետ նա հանդես եկավ հին ու նոր ստեղծագործություններով, որոնցից շատերն առաջին անգամ հնչեցին համերգի ընթացքում: Միջոցառմանը հյուրընկալվել էին ինչպես հայ երգիչներ ու երաժիշտներ, այնպես էլ ԱՄՆ-ից ժամանած հայտնի կիթառահար եւ վոկալիստ Դարիլ Դարդենը:
BRAVO.am-ի հետ զրույցում Գարի Քյոսայանն ասաց, որ Դարիլի հետ սկսել է աշխատել դեռ քսան տարի առաջ, երբ գտնվում էր ԱՄՆ-ում: Միասին համերգներ են ունեցել Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ այլուր: Դարիլ Դարդենն առաջին անգամ էր Հայաստանում եւ ապրիլի 22-ին ելույթ ունեցավ նաեւ հայկական բեմում` հայ երաժիշտների հետ:
մանրամասն՝ կայքում

