«Փնտրեք ինձ փողոցներում». Լյուսի Հայրապետյան / լուսանկարներ
LifeՀայ մոդելները միասնական երթով ևս միացել էին «Քայլ արա» շարժմանը: Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են երևանյան փողոցներում, երբ մոդելների մի խումբ միացել էր ցուցարարներ երիտասարդներին:
.jpg)
Լուսանկարներին կից Լյուսի Հայրապետյանը գրել է. «Փնտրեք ինձ Երևանիս փողոցներում...))) Լավ էլ տաք ասֆալտ ունենք ասեմ իմացեք))))»:
.jpg)

Իսկ ավելի ուշ մոդելը լուսանկարներ է հրապարակել, երբ նրանք բախվել են ոստիկանների հետ: Այդ լուսանկարները Լյուսին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մի հետաքրքիր պրոցես»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մոդել Լիանա Թովմասյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր. «Ես վաղուց էի միացել շարժմանը, միացան նաեւ մյուս մոդելները, որովհետեւ նրանք էլ այս երկրում չունեն ազատություն, չունեն աշխատանք եւ չեն զարգանում: Նպատակը նրանում է, որ մենք ոչ միայն մերժենք Սերժին, այլեւ այն կառավարությանը, որը թույլ չի տալիս մեր երկրում թեթեւ արդյունաբերության եւ մոդելինգի զարգացմանը: Ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, լավ մոդելներ, որոնք ամբողջ աշխարհում են աշխատում, բայց մեր երկրում չեն կարողանում զարգանալ: Շատ ցավալի է, որ մեզ վրա կառավարությունը, մշակույթի նախարարությունն ուշադրություն չեն դարձնում»: