Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, պարզվում է, «անտուն է»
Հասարակություն«Ժողովուրդը» գրում է․
«ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ և ոչ էլ շարժական գույք ունի։
Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից։ Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն և ավտոմեքենա չունի։ Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 մլն դրամ։ Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երևույթ լիներ, եթե իրականում հենց այդպես էլ լիներ։ Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային։ Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի և նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երևանում լեգենդներ են շրջանառվում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը և փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն։ Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։