Քարդաշյանը կրկին մերկացավ․ լուսանկարներ
LifeԵրեկ Քիմ Քարդաշյանը մերկացել էր ու իր Instagram-ում հրապարակել լուսանկար, որտեղ մերկ վիճակում պառկած է դաշնամուրի վրա։ Այդ լուսանկարը Քիմն արել էր իր նոր օծանելիքի գովազդարշավի շրջանակում։
Դեռ մեկ օր էլ չի անցել, եւ ահա հեռուստաաստղը նորից իր միկրոբլոգում հերթական մերկ լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ երեկ համացանցի օգտատերերը Քիմին մեղադրել են կրկնօրինակման մեջ։ Նրանք վստահեցնում են, որ հայուհին իր նոր օծանելիքի սրվակը Jean Paul Gaultier-ից է պատճենել։
Որպես արդարացում Քիմը պատասխանել է․
«Ես միշտ սիրել եմ այդ օծանելիքները, բայց ես ուզում էի պատրաստել սրվակ, որը կկրկներ իմ սեփական մարմնի ձեւը։ Ինձ ոգեշնչել են քանդակներն ու արձանները»։