«Հասկացա, որ դա անիմաստ է»․ ինչպես է Արամը վերջին պահին մտափոխվել
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի երգիչ, դերասան Արամ MP3-ը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ նա մասնակցել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին, բայց առանց իրեն գովազդելու: «Միակ բանը, որ չեմ անում, ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,-պնդել է Արամ MP3-ը:
Նա նաեւ խոստովանել, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից. «Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որեւէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձեւով ենք արտահայտում մեր մտահոգությունը, եւ ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»»: