Սամվել Ալեքսանյանն այս անգամ չի հեռացել եւ ուշադիր լսել է վարչապետին
ՔաղաքականությունԱժ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) այսօր ներկա էր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը: Նրան հատկապես հետաքրքրում էր վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը, պատգամավորների հարցերին վարչապետի տված պատասխանները: Երբ վարչապետը հեռացավ ԱԺ ամբիոնից, Սամվել Ալեքսանյանը ևս դուրս եկավ նիստից:
Սա ուշագրավ է այնքանով, որ Սամվել Ալեքսանյանը չի մասնակցում ԱԺ նիստերում նախագծերի կամ հարցերի քննարկմանը: Նա, ի թիվս շատ գործընկերների, միայն նիստի սկզբում գրանցվում է, մասնակցում քվեարկությանն ու հեռանում:
Ի դեպ, այսօր Սամվել Ալեքսանյանը նիստերի դահլիճում էր նաև այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը նրա անունը՝ որպես մենաշնորհի հետ կապված անձ, հնչեցրեց ԱԺ ամբիոնից: