Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություններ է ստորագրել ՀՀ նախագահի աշխատակազմում նշանակումներ կատարելու վերաբերյալ:
Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:
Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ:
Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: