Հայերեն

Աղմկահարույց «Դեպի վայրէջք» դրաման` արդեն եթերում․ լուսանկարներ

Life

Երկուշաբթի օրվանից  «Արմենիա TV»–ն կսկսի Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք»  հեռուստանովելի ցուցադրությունը։ Թրաֆիքինգի մասին պատմող ֆիլմում խաղում են Սարգիս Գրիգորյանը, Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մերի Հակոբյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը և այլք։ Այս ֆիլմում իր առաջին քայլերն արեց Սարգիս Գրիգորյանի կրտսեր  դուստրը` Յանան։

 

25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմում կան համբույրի և բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ, ինչը լայն քննարկումների առարկա էր դարձել։ Tert.am Life-ը ներկայացնում է դերասանների կարծիքներն այս մասին ու ֆիլմի մանրամասները։

 

Գլխավոր հերոսուհու դերակատար Էմմա Մանուկյանը բավականին բարդ հոգեբանական ապրումներ է ունեցել կերպարը մարմնավորելիս։ Միաժամանակ ֆիլմում իրականացել է իր վաղեմի երազանքը` նկարահանվել է Աննա Էլբակյանի հետ։

 

 

Ինչ վերաբերում է բաց տեսարաններին ամուսնու` դերասան Վիլեն Սարգսյանի արձագանքին` Էմման ասաց, որ նման  հարցերն իրենց մոտ քննարկման առարկա չեն դառնում։ «Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի  այն, որ իմ ասպարեզից է, նաև  ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար  իմ աշխատանքը։ Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի։ Այս նախագծում ես հասկացել եմ, որ սա ճիշտ տեղն է, չեն կարող այդ տեսարանները չլինել։ Էստեղ չկա սկանդալ, արտասովոր որևէ բան։ Դա շատ նորմալ է, մեր մասնագիտության  մի մասը»։

 

 

Մերի Հակոբյանն առաջին անգամ էր նկարահանվում համբույրի տեսարանում։ Մինչև այդ նա հայտարարել էր, որ երբեք չի նկարահանվի համբույրի տեսարանում, հիմա ասում է` շտապել էր նման հայտարարություն անել։ ««Դեպի վայրէջք»–ում ես անցա այդ կարծրատիպը։ Երբ երկար ժամանակ աշխատում ես ֆիլմերում ու ունենում ես հնարավորություն գլխավոր կերպարներով ներկայանալու, հասկանում ես, որ այդպիսի դերերի համար ռեժիսորներն ունեն ուրիշ առաջադրանքներ։ Դու պետք է  լինես հնարավորինս պրոֆեսիոնալ, որովհետև հեռուստադիտողը չի ուզում տեսնել սուտ համբույր։ Այս ֆիլմում շատ են բաց տեսարանները։ Ես վստահ եմ, որ դա այնպես կմատուցեմ, որ իմ հեռուստադիտողը չի խորշի այն նայելուց։ Ինձ համար կարևոր է, որ տեսարանը չլինի վուլգար։ Եթե բաց տեսարանը ներկայացնում ես այնքան կոռեկտ, որ հեռուստադիտողը գլուխը չթեքի, չխորշի դրանից, ուրեմն չես անցել սահմանը։ Ինձ համար խնդիր չէ բաց տեսարանում խաղալը»,– ասել է նա։

 

 

Տղամարդ դերասանների` Ալեքսանդրի և Սարգսի դեպքում բաց տեսարանները նրանց կանանց` Լիլիթին և Մանոյին խանդի առիթ էին տվել, ընդ որում, Լիլիթի դեպքում խանդն առավել ընդգծված էր։ Մի առիթով նա ասել է, որ ամուսինն ուզում էր համբուրել Մերիին, քանի որ նա գեղեցիկ աղջիկ է։ «Ես և Լիլիթը խոսել ենք։ Բնական է, խանդը կա։ Ես իր արձագանքից հասկացա, որ հոգու խորքում չուզելով համաձայնեց։ Մեծ հաճույքով կուզեր ասել` ոչ, սակայն չցանկացավ  վնասել նախագծին, իմ խաղին»,– նշել է Ալեքսանդրը։

 

Մանոն առավել սրտնեղել էր հասարակական արձագանքից.  «Բնականաբար, չեմ  կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի  հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն  անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին, ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական  իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն հարցը»,– պատմել է Մանոն։

 

 

Իր հերթին ռեժիսոր Ելենա Արշակյանը ասել է, որ բաց տեսարաններով սկանդալ անելու և ավելորդ ուշադրություն գրավելու միտում չեն ունեցել. «Մենք անում ենք մեր աշխատանքը։ Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ դեռ զարմանում են այդ գործոնի վրա»։

 

Նա պատմել է, որ  Էվան և Սարգիսը շատ արագ են ընկերացել։ Նրանց տեսարանները շատ հեշտ են ստացվել, իսկ ահա Ալեքսանդրն ու Մերին որոշ բարդություններ են հաղթահարել. «Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի  հետ խնդիր կար, քանի որ մինչև այս նախագիծն իրենք իրար չէին ճանաչում։ Բնականաբար, հանդիսատեսին չի հետաքրքրում` Մերին ու Սաշն իրար ճանաչո՞ւմ են, թե` ոչ։ Իրենք սիրահարված զույգ պիտի խաղային, ունեին  անկեղծ տեսարաններ, սկսեցին հանդիպել,  ընկերացան։ Ֆիլմի վերջում կարող եմ ասել, որ, ի վերջո, ամեն բան ստացվեց»։

 

 

TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Ամենադիտված