Գիտնականները ցույց են, տվել թե ինչպես է լեզուն աշխատում խոսելիս․ տեսանյութ
LifeՄաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները բազմաթիվ ապշեցուցիչ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ընթանում տարատեսակ կենսաբանական գործընթացները մարդկային օրգանիզմում: MRT նոր տեխնոլոգիայի շնորհիվ, որը ստեղծում է շարժական պատկերներ և անիմացիա իրական ժամանակում, գիտնականները պարզաբանել են, թե ինչպես է լեզուն մասնակցում մարդկային խոսքի կազմակերպման գործընթացին: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Մարմնի տարբեր օրգաններին հետևող նոր միջոցը ստացել է FLASH2 անվանումը: Նոր տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականներին հաջողվել է տեսագրել վայրկյանում 100 կադր հաճախականությամբ մարդկային մարմնի բոլոր օրգանների գործառույթները: