Իսլանդիայի ժողովրդի նվերը հայերին
Աշխարհ
Հայկական ծրագրեր ընկերության ղեկավար Աշոտ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Իսլանդիայի խորհրդարանի՝ Ալթինգի շենքի առջեւ տեղադրված ճաքած ժայռաբեկորի լուսանկարը, որը կոչվում է «Քաղաքացիական անհնազանդության հուշարձան»: Դրա վրա գրված է. «Եթե կառավարությունը խախտում է մարդկանց իրավունքները, ապստամբությունը նրանց սրբազան իրավունքն ու պարտականությունն է»:
Աշոտ Խաչատրյանն առաջարկում է դիմել Իսլանդիային՝ այդ հուշարձանի նմանակը թավշյա հեղափոխության առթիվ Հայաստանի ժողովրդին նվիրելու համար: Իսկ պատվանդանի վրա այդ գրությունը լինի երկու օրինակով՝ իսլանդերեն ու հայերեն:
Աշոտ Խաչատրյանն առաջարկում է հուշարձանը տեղադրել Հանրապետության հրապարակում, կառավարության աչքի առաջ, որպեսզի միշտ հիշեն ժողովրդի ապստամբության սրբազան իրավունքն ու պարտականությունը: