Փաշինյանը՝ Վանոյի վերդարձի մասին
ՔաղաքականությունԵս չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում՝ ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ իր վարչապետ դառնալուց հետո Հայաստան կվերադառնա Վանո Սիրադեղյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ նախօրեին ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել, որ պատրաստ է դիմել ԿԳՆ՝ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով, վերջինս ասաց. «Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, վերջին 23 տարում երեւի թե կկարողանայի վերցնել»: