Տղամարդը փորձել է բռնաբարել իրեն ձերբակալող կին ոստիկանին
ԱշխարհԱնգլիայում տղամարդը դատարանի առջեւ է կանգնել կալանավորելու ժամանակ կին ոստիկանի վրա սեքսուալ հարձակում կատարելու մեղադրանքով, փոխանցում է PA-ն:
29-ամյա Լուկա Ջելիչը Շեֆիլդի կենտրոնում հարձակվել է ոստիկանության երկու սպայի վրա: Ոստիկանները ժամանել էին բռնաբարության փորձի կանչով: Ջելիչը հարվածել է ոստիկաններին, այնուհետեւ հարձակվել կին ոստիկանի վրա, երբ նա փորձել է իրեն կալանավորել: