Խուրման ամենահամեղ մրգերի թվին է դասվում: Այն նաև բավականին առողջարար է: Խուրման կարող է նպաստել բազմաթիվ առողջական խնդիրների լուծմանը:
1. Պայքար ավելորդ քաշի դեմ:
Խուրման բավականին օգտակար է վերոգրյալ խնդիրը լուծելու համատեքստում: Այն դասվում է դիետիկ մրգերի շարքին:
2. Հանգիստ նյարդեր:
Բժիշկները խորհուրդ են տաիս առավոտյան սուրճի փոխարեն խուրմա ուտել, քանի որ այն հանգստացնում է նյարդերը:
3. Առողջ սիրտ:
Յուրաքանչուր օր 2-3 հատ խուրմա ուտելը կօգնի բարելավել սրտանոթային համակարգը:
4. Առողջ ստամոքս:
Խուրման օգնում է նաև ստամոքսային խնդիրների դեմ պայքարում:
5. Պայքար քաղցկեղի դեմ:
Շատ գիտնականներ կարծում են, որ խուրման կարող է օգտագործվել նաև քաղցկեղածին բջիջների դեմ պայքարում:
6. Դիմահարդարում:
Գուցե և զարմանալի է, բայց խուրման իր ուրույն տեղն ունի նաև դիմահարդարման գործում: Շատ կանայք խուրմայից պատրաստված լուծույթներ են օգտագործում՝ դեմքի մաշկը սնուցելու համար: