Instagram-ում գաղտնի գործառույթ են հայտնաբերել
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Instagram-ի աշխատակազմը փորձարկում է այս կամ այն օգտատիրոջը հետևելու գործառույթը ժամանակավորապես անջատելու հնարավորությունը՝ առանց նրան ընկերների ցանկից հեռացնելու։ Փորձագետները նման եզրակացության են հանգել հավելվածի գաղտնագրի վերլուծության հիման վրա, հաղորդում է The Verge-ն։
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ գաղտնի հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերին։
Instagram-ի մշակողները փորձարկում են նաև նոր գործառույթը՝ արձագանքները։ Կարճ տեսագրություններ դիտելիս՝ օգտատերերը տարբեր էմոձիների միջոցով կկարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել։
Հավելվածում կարող է հայտնվել նաև slow-mo ռեժիմով տեսագրելու հնարավորությունը (դանդաղեցման գործառույթով)։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram