Հայերեն


Փաշինյանի հարցազրույցը BBC-ին

Քաղաքականություն

ԱՌԱՎՈՏ | Հայաստանում ծավալված ընդդիմադիր շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, Արցախի հիմնահարցի, Հայաստանի կառավարման կարգի մասին և մի շարք այլ թեմաներով:

Ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին

Մենք պարզապես կարծիքներ ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների մասին, ես ներկայացրել եմ մեր տեսակետները ապագայում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, և մենք խոսել ենք այն մասին, որ այսօր ընթացող քաղաքական գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չկա, և չկա ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն:

Ընդհանրապես ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական ռևերսները շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար, և մենք պատրաստվում ենք հետևել բոլոր միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանն այժմ ունի և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մասով, բայց դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե այդտեղ ոչ մի խնդիր չկա քննարկելու և լուծելու:

Մենք պատրաստվում ենք բոլոր այդ հարցերը քննարկել մեր ռուս գործընկերների հետ և վստահ ենք, որ այդ բոլոր հարցերում մենք միասնական կարծիքի կգանք:

Եվրամիության հետ հարաբերությունների մասին

Եվրամիության հետ հարաբերությունների առումով մենք ունենք ստորագրված և վավերացված պայմանագիր, և մենք պատրաստվում ենք այդ պայմանագիրը ևս կյանքի կոչել:

Ես չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կարող է ինչ-որ առումով սպառնալ երկրի անվտանգությանը: Մենք պատրաստվում ենք բարելավել և խորացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ եվրասիական գործընկերների, և՛ ՀԱՊԿ գործընկերների, և՛ Եվրոպական միության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ ընդհանրապես, բոլոր գործընկերների հետ, բայց մենք դա պատկերացնում ենք այսպես. չպետք է մեկը տեղի ունենա մյուսի հաշվին:

Դա ամենակարևորն է, քանի որ Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, և մենք պատրաստվում ենք մեզ պահել որպես ընտանիքի արժանի, ինքնիշխան անդամ:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Դա խնդիր է, որը մշտապես քննարկվել և քննարկվում է, և ես հույս ունեմ, որ այդ հարցով էլ մենք լավ և արդյունավետ երկխոսություն կունենանք ռուս գործընկերների հետ, քանի որ Ռուսաստանում նույնպես հասկանում են այդ հարցի ողջ լրջությունը, և նրանք էլ, կարծում եմ, պատրաստ են այդ հարցով երկխոսության:

Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մասին

Ես կարծում եմ, որ Հայաստանն անկախ երկիր է, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, այդ թվում տնտեսական գործերին, և Հայաստանի տնտեսության զարգացման հարցը պետք է լուծենք մենք: Եվ վերջ:

Ես համոզված եմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ երկիր չի խոչընդոտում Հայաստանի տնտեսական զարգացմանը: Դա մեր գործն է: Եթե մենք խնդիրներ ունենք այդ ոլորտում, այդ խնդիրները մենք ինքներս ենք ստեղծել, ոչ այլ մեկը:

Շատերն այսօր արևմտյան մամուլում ինձ ներկայացնում են որպես արևմտամետ քաղաքական գործիչ: Ես բազմիցս ասել եմ՝ ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ. ես հայամետ քաղաքական գործիչ եմ, և դա իմ դիրքորոշման իրական գնահատականն է:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, այո՛, ես դեմ էի Հայաստանի անդամակցությանը, բայց Հայաստանն այժմ ԵվրԱզԷՍ անդամ է, և դա փաստ է: Եվ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ:

Ես միշտ ասել եմ, որ կտրուկ շարժումներ աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում շատ և շատ անբարենպաստ են՝ հատկապես հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային դրությունը:

Ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին

Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այո՛, իհարկե, մենք պետք է դեռ շատ քննարկենք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակում, դա կլինի կառուցողական երկխոսություն: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ես ռուս գործընկերներին ասել եմ, որ չեմ կարծում՝ այստեղ որևէ խնդիր չկա, այդ խնդիրները մենք պետք է քննարկենք: Ես ասում եմ, որ ռևերս չի լինի: Այս գործընթացում չկա որևէ աշխարհաքաղաքական դավադրություն և ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ:

Այս գործընթացը, մեր շարժումը մաքուր ներհայկական գործընթաց է, այստեղ խառնված չէ որևէ արտաքին ուժ, և դա ես բոլորին երաշխավորում եմ: Եվ դա պարզապես ակնհայտ է, դա չնկատել պարզապես անհնար է:

Այլ երկրների դեսպանների հետ շփումների մասին

Ես շփվել եմ Հայաստանում և՛ Եվրամիության դեսպանների, և՛ Միացյալ Նահանգների դեսպանի հետ, և նրանց հետ կառուցողական երկխոսություն եմ ունեցել: Նրանց դիրքորոշումը նույնն է, ինչ Ռուսաստանինը. ոչ մեկ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:

Վարչապետի սպասվող ընտրությունների մասին

Ես հույս ունեմ, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ կընտրի ժողովրդի թեկնածուին:

Ես հանդիպել եմ Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ, վաղը (ապրիլի 30-ին-aravot.am) հանդիպում կունենամ ամբողջ Հանրապետական խմբակցության կամ նրա ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ կտեսնենք: Ամեն դեպքում, ասում են, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ մյուս խմբակցությունները պաշտպանեն իմ թեկնածությունը, նրանք չեն խոչընդոտի իմ ընտրությանը:

Ես կարծում եմ, որ իշխող կուսակցությունը որոշել է չառաջադրել իր թեկնածուին, քանի որ բոլորին հասկանալի է Հայաստանում քաղաքական իրավիճակը:

Ակնհայտ է, որ քաղաքացիների 90 տոկոսը և ավելին, Հայաստանի բնակիչները և ամբողջ սփյուռքը աջակցում են մեր շարժմանը, և ես կարծում եմ, որ Հանրապետական քաղաքական ուժը պարզապես իրատեսական գնահատական է տվել Հայաստանում այսօր ձևավորված քաղաքական իրավիճակին:

Ի՞նչ կլինի, եթե թեկնածուն չանցնի

Հարցը թեկնածության մեջ չէ. հարցը խնդրի մեջ է. այսինքն` մենք ուզու՞մ ենք լուծել ճգնաժամը, թե՞ ոչ: Եթե ճգնաժամը չհարթվի, այն կխորանա. դա է խնդիրը: Իսկ ճգնաժամը հաղթահարելու միակ ուղին է՝ վարչապետ ընտրել ժողովրդի թեկնածուին:

Եթե դա տեղի չունենա, կշարունակվեն նույն գործողությունները՝ խաղաղ ցույցերը:

Լեռնային Ղարաբաղի մասին

Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ երկխոսության ճանապարհով: Դուք գիտեք, որ Ադրբեջանը բազմաթիվ տարիների ընթացքում իրեն պահում է շատ ագրեսիվ, և դա բացասական ֆոն է ստեղծում երկխոսության համար: Երբ ամեն օր մենք Ադրբեջանից լսում ենք, որ մենք պատրաստվում ենք պատերազմ սկսել Հայաստանի դեմ, մենք պատրաստվում ենք գրավել Երևանը, ինչպե՞ս կարող է կառուցողական երկխոսություն լինել այդ մթնոլորտում:

Այժմ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապիտուլյացիան է: Դա անհեթեթություն է, դա ապակառուցողական մոտեցում է: Եվ ես կարծում եմ, որ առաջինը, որ պետք է անել, ստեղծել համապատասխան մթնոլորտ երկխոսության, բանակցությունների համար: Մենք կարծում ենք, որ դա պետք է պարտադիր կերպով անել: Ե՛վ Հայաստանը, և՛ ընդհանրապես, միջազգային հանրությունը այդ մասին պետք է ինչ-որ եզրակացություններ անեն: Երբ նրանց նպատակն է ոչնչացնել Հայաստանը, և նրանք ոչ մի այլ բանի մասին չեն ցանկանում խոսել, ոչինչ չեն ցանկանում լսել: Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններում խոսում է Երևան մտնելու ծրագրերի մասին:

Հայաստանը միշտ տրամադրված է եղել երկխոսության, և միշտ Հայաստանի ցանկացած իշխանություններ այն կարծիքին են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, և մենք պետք է բացառենք այնպիսի հռետորաբանություն, որից կարելի է եզրակացնել՝ ինչ-որ մեկը պատրաստվում է այդ հարցը լուծել ուժով:

Նման բան չպետք է լինի: Չէ՞ որ սա 21-րդ դարն է, և մենք քաղաքակիրթ երկրներ ենք, համենայն դեպս՝ Հայաստանը: Հույս ունեմ, դուք դա տեսել եք վերջին 20 օրերին:

Բայց դա չի նշանակում, որ քաղաքակիրթ լինելը պետք է մեկնաբանել որպես թուլություն: Եթե Լեռնային Ղարաբաղում որևէ սադրանք լինի Ադրբեջանի կողմից, մենք բոլորս մի կողմ կդնենք մեր ներքաղաքական հարցերը և կզբաղվենք միայն մեր հայրենիքի պաշտպանությամբ:

Կառավարման նախագահական կարգի մասին

Հարցը ոչ թե կառավարման ձևն է, այլ կառավարման էությունն ու բովանդակությունը: Միշտ կարելի է վիճել՝ BMW-ն է ավելի լավը, թե Mercedes-ը, բայց խնդիրը դա չէ, այլ այն՝ ինչպես ենք մենք պատրաստվում վարել, ինչ կանոններով ենք պատրաստվում վարել այդ մեքենան, քանի որ երկուսն էլ լավն են:

Ինձ համար դա ոչ թե ձևի հարց է, այլ բովանդակության: Կարելի է ունենալ իրական ժողովրդավարություն, օրենքի իրական գերակայություն, իրական տնտեսություն, որոնք կզարգանան կառավարման թե՛ մեկ, թե՛ մյուս ձևով: Գլխավորը բովանդակությունն է:

Մենք ունենք մեկ ռազմավարական հարց. եթե մենք կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում անցկացվեն իսկապես ազատ ընտրություններ. ահա սա է հարցի էությունը:

Օրենքի իրական իշխանություն. սա է հարցի էությունը: Կպաշտպանվեն մարդու իրավունքները. սա է հարցի էությունը: Մարդկանց համար ի՞նչ տարբերություն՝ կառավարման ինչ կարգով իրենց համար կապահովվի հավասար հնարավորություններ՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Գերմանիան, օրինակ, խորհրդարանական երկիր է, Ֆրանսիան՝ նախագահական:

Ի՞նչ կլինի ընտրվելու դեպքում

Ես պարտադիր կերպով կապահովեմ ազատ ընտրություններ, դրա համար ես փորձում եմ հասնել նրան, որ վարչապետ ընտրվի և նշանակվի ժողովրդի թեկնածուն:

Դա միակ երաշխիքն է, որը կարող է ապահովել իրական դրական փոփոխություններ: Ակնհայտ է, որ հայերի մեծ մասը աջակցում է մեր շարժմանը, և ցանկացած այլ ընտրված վարչապետ չի վայելի ժողովրդի աջակցությունը:

Ցույցերի ժամանակ հնարավոր բախումների մասին

Եթե իմ օգտին չքվեարկեն, դա որևէ կերպով չի սպառնա երկրի անվտանգությանը, քանի որ երբ ժողովրդի ոգին և միասնականությունը շատ բարձր մակարդակի վրա է, դա կարող է ծառայել միայն ի նպաստ:

Դուք տեսում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Խաղաղ գործընթաց շատ բարձր մակարդակի վրա, և չպետք է սպասել ինչ-որ բախումներ, ոչ մի բախում չի լինի:

Ես ընդդիմադիր եմ կոռուպցիայի, անօրինականությունների, կամայականությունների նկատմամբ, և ես համոզված եմ, որ մենք կլուծենք այդ հարցերը:

 

Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելԽորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱտոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան․ Էդմոն ՄարուքյանԱրման Աբովյանի հետ զրուցել ենք տնտեսական, անվտանգային և սոցիալական խնդիրներից. Նաիրի ՍարգսյանՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ «Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ ԾառուկյանԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Միացե՜ք մեր տնտեսական ծրագրի ավտոբուսին ու լսե՛ք մեր նպատակների մասին. «Մեր ձևով» շարժումՊարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՀԵՑ-ի մասին տարածվող կեղծիքին անդրադարձել է Դավիթ ՂազինյանըՄելիքյանների հանգիստը Դուբայում Վահագն Ալեքսանյան ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման․ «ՀայաՔվե»Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին․ Միացե՜ք մեզ․ «Մեր ձևով» շարժում«ՀայաՔվեն» մշտապես գնահատել և մեծարել է մեր զինծառայողներին. Ավետիք ՉալաբյանՍպասեք մինչև հունիս՝ երկար ճանապարհ գնալու համար. «Մեր ձևով» շարժումՆերդնում` ժողովրդի բարեկեցության համար. տեսանյութԴիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»
Ամենադիտված