ՊԵԿ նորանշանակ նախագահը ուլտիմատում է տվել
Տնտեսություն«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար:
Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրումներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին: Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում:
ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»: Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում