Անուշիկ Ալավերդյանը մայիսմեկյան հանրահավաքից լուսանկար է հրապարակել
ՀասարակությունԵրիտասարդ երգչուհի Անուշիկ Ալավերդյանն Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքից նոր լուսանկար է հրապարակել: Այսօրվա հանրահավանքին ժողովուրդը ներկայացել է ՀՀ եռագույնի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն փուչիկներով: Երգչուհին իր տեղադրած լուսանկարին կից գրել է. «Բարի լույս Հայաստան ջան»:
.jpg)
Ավելի վաղ, Անուշիկ Ալավերդյանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն էր արտահայտել: Երգչուհին իր Instagram-ում ցույցերից մի կադր էր հրապարակել եւ գրել. «Մենք ուզում ենք տեսնել մեզ ու մեր երեխաներին մեր պատկերացրած այն Հայրենիքում, որի ապագայի համար այսօր ատամներով է պայքարում ժողովուրդս: Այն ապագայի, որին այդքան սպասում ենք ու վերջապես, որին այդքսն արժանի ենք: Իմ լուսավոր ապագայում ես չեմ ուզում տեսնել Ձեզ՝ պարոն Սարգսյան, եւ Ձեզ շրջապատող ծիծաղելի օլիգարխներին:
Երեխայիս քնեցնում եմ ու գնամ Հանրապետության Հրապարակ այսօր՝ պայքարելու ժողովրդիս հետ միասին»: