Կենդանիներն առողջության համար օգտակար են․ հետազոտություն
LifeԳիտնականները պարզել են, որ ընտանի կենդանու բացակայությունը կարող է ազդել մարդու հոգեկան առողջության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences պարբերականում։
Գիտափորձի ընթացքում գերմանացի և ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք ընտանի կենդանիներ չեն պահում, ավելի հաճախ են սթրեսի ենթարկվում։
Պարզվել է, որ մարդկանց պերիֆերիկ արյան մեջ, որոնք ընտանի կենդանիներ չեն պահում, բարձրացել է միամիջուկ բջիջների մակարդակը և նվազել է ինտերլեյկին 10-ի (հակաբորբոքային գործընթաց) ակտիվությունը։ Դա սթրեսի նշան է։
Image result for pets
Իսկ մարդկանց մոտ, որոնք ֆերմայում են մեծացել՝ ընտանի կենդանիների շրջապատում, սթրեսի բարձր մակարդակ չի գրանցվել։
Գիտնականների կարծիքով՝ նման արձագանքին նպաստում են ընտանի կենդանիներից մարդկանց փոխանցվող միկրոօրգանզիմները։