Ազատվեք պզուկներից՝ օգտագործելով հետևյալ սնունդը
LifeՄարդու մաշկը բավականին բարդ համակարգ է: Մաշկի շերտերում գտնվող ճարպագեղձերը ճարպանյութ են արտադրում, որը թույլ է տալիս պահպանել մաշկի խոնավությունը: Երբեմն ճարպագեղձերի աշխատանքը խախտվում է, չափից շատ ճարպ է արտադրվում, և ենթամաշկային ճարպը խցանում է ծակոտիները:
Խցանված ծակոտիներում վնասակար մանրէներ են բազմանում, և պզուկներ են գոյանում: Որպեսզի ճարպագեղձերը բնականոն աշխատեն, պետք է ճիշտ սննդակարգ ընդունել:
Սննդակարգի մեջ անհրաժեշտ է ներառել ընկուզեղեն, որ կօգնի ճարպագեղձերի ճիշտ աշխատանքին: Ընկուզեղենի մեջ առկա բուսական յուղը ճարպի չի վերածվում:
Ճարպագեղձերի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է նաև, որ մաշկի մեջ լինեն սելեն և ցինկ: Դրանք մեծ քանակությամբ առկա են սնկի և ձավարեղենի մեջ: Լիկոպինը նույնպես շատ կարևոր բաղադրիչ է, որ առկա է լոլիկի մեջ: Ծակոտիները մանրէներից ազատելու համար պետք է կանաչ թեյ խմել: