Փաշինյանը բացահայտել է՝ ինչ կար ուսապարկում
Բաց մի թողեք
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կար նրա ուսապարկում, Փաշինյանն ասաց. «Ինձ անհրաժեշտ պիտույքներն էին, հագուստ, համակարգիչ, լիցքավորիչներ, լարեր, քաղցրավենիք»։
Մեկ այլ հարցի, թե ընտրվելու դեպքում առաջին որոշումը ո՞րն է լինելու, որը նա կստորագրի, Փաշինյանը պատասխանեց. «Խորհրդանաշական առաջին որոշումը կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ հայտարարենք»։