Սկանդալ «Ուկրաինայի ձայն»-ում․ Սրբուհու ելույթի ժամանակ ցուցադրվել է Ադրբեջանի դրոշը
Life
Երգչուհի Սրբուհի Սարգսյանի ելույթը «Ուկրաինայի ձայնի» եզրափակչում լայն քննարկումների առարկա դարձավ։ Ելույթը հրապարակելուց ժամեր անց «Ուկրաինայի ձայնը» հեռացրեց այն Youtube–ի պաշտոնական ալիքից։ Պատճառը երգչուհու ելույթի ժամանակ էկրանին հայտնված Արդրբեջանի դրոշն էր։
«Ուկրաինայի ձայնի» ստեղծագործական թիմը Ֆեյսբուքի պաշտոնական էջում ներողություն է խնդրել այս միջադեպի համար։
««Ուկրաինայի Ձայնը» նախագծի թիմը ներողություն է խնդրում տեխնիկական սխալի համար, որի արդյունքում Սրբուհի Սարգսյանի ելույթի ավարտին ուղիղ եթերում Հայաստանի դրոշի փոխարեն էկրանին ցուցադրվեց Ադրբեջանի դրոշը: Սրբուհու այս ելույթը կոչվված էր մարդու իրավունքների մասին խոսելու և նպատակ ուներ աջակցելու ազատության համար մղվող պայքարին: Տեսանյութը հեռացվել է նախագծի Youtube–ի ալիքից սխալը շտկելու նպատակով:
Նշենք, որ մրցույթում Սրբուհին զբաղեեցրեց 4–րդ տեղը։