Մասնագետները հստակեցրել են, թե օրական որքան ջուր է պետք խմել
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս օրական վեցից ութ բաժակ հեղուկ խմել,– հաղորդում է The Sun-ը։ Կոպիտ հաշվարկներով դա 500մլ ծավալով երեք–չորս շիշ ջուր է։ Փորձագետները համոզված են, որ այս կանոնը չպահպանելու դեպքում բացասական հետևանքները շատ արագ կանդրադառնան օրգանիզմի վրա։
Նշվում է, որ բարձրահասակ և խոշոր կազմվածքով մարդկանց խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել։ Ալկոհոլ օգտագործելու դեպքում խորհուրդ է տրվում ընթացքում ալկոհոլը հերթափոխել ջրով։
Ընդ որում, պարտադիր չէ միայն ջուր խմել՝ վստահեցնում են մասնագետները։ Կարելի է նաև անյուղ կաթ և առանց շաքարի ըմպելիքներ, թեյ և սուրճ խմել։ Հյութ, ամեն դեպքում, խորհուրդ է տրվում խմել 150մլ–ից ոչ ավել։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram