Հայաստանը հայտնվել է կիզակետում
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Հայաստանի ԱԳՆ-ում 100 արտասահմանցի լրագրող է հավատարմագրվել այսօր վարչապետի ընտրությունները լուսաբանելու համար: Համաշխարհային մամուլի ուշադրությունը Հայաստանի իրադարձություններին վկայում է հեղափոխության հանդեպ աննախադեպ հատաքրքրությունը՝ որպես աշխարհում սրընթաց աշխարհքաղաքական գործընթացների մաս:
Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայարարում է, որ Հայաստանի իրադարձություններն աշխարհքաղաքական համատեքստ չունեն: Հասկանալի է, որ այս հայտարարություններն արվում են Հայաստանից Արեւմուտք-Ռուսաստանի կոնֆլիկտը հեռու պահելու համար: Նա ասում է, որ Հայաստանը մտադիր չէ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մտադիր չէ դուրս գալ ռուսամետ դաշինքներից եւ այլն:
Դիտարկելով աշխարհքաղաքական իրադարձությունները՝ կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտն արդեն արխաիզմ է, իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ դժվար է որոշել անգամ կոնֆլիկտի կողմերին: Սա ոչ թե կոնֆլիկտի է նման, այլ նոր աշխարհակարգի հաստատման:
Թրամփն անսպասելի կարգավորել է կորեական խնդիրը, եւ շատ շուտով ԱՄՆ նախագահը կարող է սահմանային գոտում հանդիպել երկու Կորեաների առաջնորդներին: Անհնարինը հնարավոր է դառնում: Զուգահեռ Իսրայելն ԱՄՆ միջոցով փորձում է հասնել իրանական հարցի լուծման՝ Իրանին զրկելով միջուկային զենքից եւ հետո սկսել նրա հետ բարեկամություն անել: Անհնար է թվում, բայց հնարավոր է:
մանրամասն՝ կայքում