Հայերեն

Վենգերը հույսը կապում է Մխիթարյանի հե՞տ

Սպորտ

1in.am | Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կմրցի «Ատլետիկոյի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մեկ շաբաթ առաջ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ունենալով թվային գերակշռություն՝ «Արսենալը» ձեռքից բաց էր թողել հաղթանակը, ինչը նշանակում է, որ դիմակայության ֆավորիտը իսպանական թիմն է:

Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին և ինչպես «Արսենալը» կարող է դրական արդյունքի հասնել առաջիկա մրցավեճում: «Ատլետիկոն» սովորաբար տակտիկապես գրագետ է գործում՝ հասնելով ցանկալի արդյունքի: Սպասվում է, որ վաղը ևս «Ատլետիկոն» կխաղա փակ ֆուտբոլ: Փաստ է, որ Վենգերը և նրա ֆուտբոլիստները հաջողության են հասնում այն դեպքում, երբ մրցակիցը տարածություններ է տալիս:

«Արսենալում» քիչ են ֆուտբոլիստները, որոնք կարող են գնդակ պահել և մանյովրել: Թերևս Մեսութ Օզիլն է, որը բարձր տեխնիկայի շնորհիվ կարողանում է կատարել դիսպետչերի պարտականությունը: Ոմանք շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ատլետիկոն» Լոնդոնում դրական արդյունքի հասավ բախտի բերմամբ՝ «Արսենալի» ֆուտբոլիստների կոպիտ սխալի հետևանքով: Ընդունենք, սակայն, որ տակտիկապես Արսեն Վենգերը բացահայտ պարտություն կրեց, և իսպանական թիմն արժանի էր դրական արդյունքի: Այս մրցավեճում գնդակին տիրելու հարաբերակցությունը կազմել է 75-25՝ հօգուտ «Արսենալի»: Ունենալով տարածքային ահռելի առավելություն՝ «Արսենալին» չէր հաջողվում իրացնել գոլային պահերը:

Ամեն դեպքում «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում համոզվեցինք, որ «Արսենալում» խնդիրները շատ են՝ հատկապես պաշտպանությունում և հարձակման օղակում: «Առաջին խաղում պարզունակ սխալները սպանեցին մեզ: Կրկին ասում եմ, որ անհաջողության համար մեղավոր ենք մենք: 1:1 հաշվի ժամանակ պետք է մեծացնեինք ճնշումը, սակայն չարեցինք դա: Այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ-ոքի արդյունքը ձեռնտու էր մեզ: Նկատվում էր կոնցենտրացիայի պակաս: «Արսենալի» պես թիմը իրավունք չունի կարևորագույն խաղերում նման խաղ ցուցադրելու: Պետք է լուրջ հետևություններ անենք և վաղվա խաղում հաղթենք: «Ատլետիկոն» ցուցադրեց կամք և, խաղալով ընդգծված պաշտպանողական ֆուտբոլ, հասավ դրական արդյունքի: Մեր գործողությունները համոզիչ չէին հարձակման գծում: Ցավում եմ, որ խաղն այդպիսի ընթացք ունեցավ: «Ատլետիկոյի» արգելքը հաղթահարելու մի քանի տարբերակներ ունենք: Վերջնական որոշումը կկայացնեմ վերջին մարզումից հետո»,- ասել է Արսեն Վենգերը:

Դեռևս հայտնի չէ՝ առաջիկա հանդիպմանը կմասնակցի՞ Հենրիխ Մխիթարյանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստը կրկին հարված էր ստացել ծնկին և փոխարինվել: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը հայտարարել էր, որ «Ատլետիկոյի» հետ մրցավեճին Մխիթարյանի մասնակցելու վերաբերյալ հստակություն կլինի բուժզննումից հետո: Մխիթարյանի բուժզննման արդյունքները առայժմ չեն հրապարակվել: Ըստ որոշ փորձագետների՝ Մխիթարյանի վերաբերյալ լռությունը տակտիկական նկատառում ունի:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը ապացուցեց, որ Մխիթարյանը «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստներից է: Արսեն Վենգերը ըստ ամենայնի լուրջ հույսեր է կապում Մխիթարյանի հետ: Հայ ֆուտբոլիստի, ինչպես նաև հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի բացակայության պայմաններում բավական դժվար կլինի առջևի գծում սուր գործել: Հիշեցնենք, որ Օբամեյանգն իրավունք չունի «Արսենալի» կազմում ելույթ ունենալու Եվրոպա լիգայի խաղարկությունում: Սպասվում է, որ վաղը ևս որպես նոմինալ հարձակվող կխաղա Ալեքսանդր Լակազետը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արսեն Վենգերը հանգստանալու հնարավորություն էր տվել մի խումբ առաջատար ֆուտբոլիստների: Մասնավորապես հայտացուցակից բացակայում էին Օզիլը, Ռեմսին, Ուիլշերը, Կոսելնին, Մուստաֆին, Լակազետը:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Ատլետիկոյին»: Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1.7 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.75, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 5 գործակցով: Չնայած վաղվա խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, այնուամենայնիվ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են ընդունում հայ ֆուտբոլիստի գոլի հեղինակ դառնալու համար: Հայաստանի ազգային հավաքականի ավագի հաջողության հասնելու համար սահմանված է 4.4 գործակից:

 

«Ատլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին:

 
Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված