Սև ծովը վտանգավոր է դառնում․ ինչն է պատճառը
ԱշխարհՎերջին 25 տարիների ընթացքում Սև ծովում ալիքային ակտիվությունը մեծացել է 10-15%-ով, ինչը սպառնալիք է դառնում ափամերձ տարածքների համար։ Այս մասին հայտարարում են ռուս գիտնականները։
Ռուսաստանի ԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Սև ծովում աճել է չափավոր փոթորիկների թիվը։ Ընդ որում, ալիքների բարձրությունը ափի մոտ կարող է 2-3 մետրի հասնել, և դա բավարար է,որպեսզի ծովափերին վնաս հասցվի։
Բացի այդ, ուժեղ փոթորիկների ժամանակ Սև ծովում ալիքների բարձրությունը կարող է 20 մետրի հասնել։ Դեռևս 20-րդ դարի վերջին դա անհնար էր համարվում։