«Նիկոլ ջան, փոխի՛ր խաղի կանոնները, մարդիկ հոգնել են»
ՔաղաքականությունԾրագրին դեմ գնալով չէ, որ պիտի ընդդիմադիր լինեք: ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին՝ ասաց իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինս անդրադարձավ մասնավորապես պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:
«Դուք տարիներ շարունակ կերտում եք անհատական ընդդիմադիր կերպարը՝ իշխանական անհատական կերպարներին քննադատելով: Եթե չլիներ Փաշինյանը, լիներ մեկ ուրիշը, ես կմտածեի, որ ինտելեկտուալ հնարավորությունները աղքատիկ են, դրա համար չի ընդարձակվում, բագաժն աղքատիկ է: Բայց լավ եմ ճանաչում, գիտեմ ունակությունները: Կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհ չէ: Մեկ-երկու տարի առաջ կարող էր նայվել, բայց դուք այսօր լուրջ քաղաքական ուժի լիդեր եք:
Ձեր ընդդիմադիր կեցվածքը պետք չէ կերտեք անհատների քննադատությամբ: Ավագ ընկերոջ խորհուրդ եմ տալիս՝ Նիկո՛լ ջան, փոխիր խաղի կանոնները, մարդիկ հոգնել՝ նույն խոսքը, նույն կերպարները, նույն քննադատությունը, որ կերտում ես անհատական կերպար»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը: