Հայերեն

Օրգազմի 6 տեսակները (չափահասների համար)

Life

Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով: Ընդ որում, հետաքրքրվում են թե՛ տղամարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները: 

Սեքսուալ տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմը նման է երգեհոնային բազմաշերտ երաժշտության, Բախի բազմաձայն ֆուգաների, նրբագույն շերտավոր աղանդերի ու բազմագործիք սիմֆոնիայի: Ու, ըստ այդմ, պետք է տեղյակ լինել, թե օրգազմի ինչ տեսակների է ունակ կինը: Ցավոք սրտի, համատարած է այն կարծիքը, որ կնոջ մոտ օրգազմը մի տեսակի է եւ տարբերվում է միայն ուժգնությամբ՝ ինչպես տղամարդու դեպքում: Մինչդեռ, կնոջ զարմանահրաշ օրգանիզմն ի վիճակի է տարբերակել մինչեւ 15 տեսակի օրգազմ: Անդրադառնամ դրանցից 6-ին, որոնց գեներացման դեպքում իգական սեռի զուգընկերները մինչեւ մոլեկուլները զգացված կլինեն:

1. Ծլիկային օրգազմ

Ծլիկային օրգազմի համար պետք է երկու բան իմանալ. նախ, որ այն գոյություն ունի, երկրորդ՝ որտեղ է գտնվում ծլիկը: Գոյություն ունի ծլիկային օրգազմի երկու մակարդակ՝ 

* մակերեսային, որի դեպքում օրգազմատիկ զգացումները տեղային են՝ հենց ծլիկի շուրջ կենտրոնացած,

* խորքային, որի խթանումը սկսվում է ծլիկից, բայց վերջնական օրգազմը զգացվում է հեշտոցի շրջանում, երբ վերջինս ինտենսիվորեն կրճատվում է: Խորքային ծլիկայինը հեշտ է շփոթել վագինալ օրգազմի հետ: Տարբերությունն այն է, որ վագինալի համար պարտադիր չէ ծլիկի մասնակցությունը: Իսկ խորքային ծլիկայինը սկսվում է հենց ծլիկի անմիջական մասնակցությամբ: (Ավելի մանրամասն՝  այստեղ):



2. Վագինալ օրգազմ

Այս տեսակն առաջանում է բուն հեշտոցի (վագինայի) ներսում կիրառվող գրգիռներից: Ահա այստեղ ծավալվում է եռաձայն ֆուգան:

* G կետի օրգազմ. այս անզուգական կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա (այո, հեշտոցն ունի պատեր)՝ 2-3սմ խորության վրա: Ահա այս կետը գտնելու ու դրա ուղղությամբ աշխատանքներ տանելու դեպքում զիլ օրգազմ կարելի է ապահովել: Ուշադրություն. անփորձ կանանց դեպքում այս կետը կարող է պասիվ լինել ու կամաց-կամաց զարգացման կարիք ունենալ: Եվ կրկին ուշադրություն. G կետի փնտրտուքով արժե զբաղվել, երբ կինը զգալիորեն գրգռված է կամ գոնե ծլիկային օրգազմի արդեն հասել է:  

* A կետի օրգազմ. հաջորդ կախարդական կետը տեղակայված է G կետից ավելի խորքում՝ 3 սմ հեռավորության վրա, էլի առաջնային պատին: Տղամարդկանց՝ տեղից բարդ կյանքն ավելի չբարդացնելու համար այսպես սահմանենք. եթե G կետին հասնելու համար անհրաժեշտ է մատները կիսով չափ հեշտոց ներմուծել, ապա A-ն երգեցնելու համար պետք է միջնամատը ողջ երկայնքով մտցնել հեշտոց: Միջնամատի ծայրի՝ փափուկ բարձիկի տակ կհայտնվի A կետն՝ իր ողջ հմայքով: Ուշադրություն. այս կետն ուռուցիկություն չունի, այն պարզապես միկրոտարածք է, որտեղ բազմաթիվ նյարդաթելեր են կենտրոնացած:

* «Խորխորատ». սա եւս մի խորքային կետ է՝ տեղակայված A կետի դեմ-դիմաց՝ հեշտոցի հետին պատի վրա: Պարզ լեզվով ասած՝ եթե կինը շրջվի մեջքով դեպի տղամարդը, եւ վերջինս միջնամատը ողջ երկայնքով ներմուծի հեշտոցի մեջ, ապա միջնամատի բարձիկի տակ կհայտնվի հենց «խորխորատը»: Այս կետից ստացվող օրգազմը թուլացնող, «անջատող» ու ճնշում իջեցնող էֆեկտ ունի: Ի դեպ, հաճախ, հենց այս կետի խթանման շնորհիվ են կանայք օրգազմի հասնում անալ սեքսի ժամանակ:



3. Խորքային վագինալ օրգազմ

Այս տեսակը նախորդ երեք հեշտոցային կետերի օրգազմների համագումարն է: Բանն այն է, որ G, A եւ խորխորատային կետերի օրգազմները գրգռման ալիքը չեն հանդարտեցնում, այլ միայն՝ ավելացնում: Երբ կինը մատների միջոցով G կետի օրգազմ է ստանում, նա ավելի է գրգռվում: Ճիշտ ժամանակն է կամ մատներով, կամ սեռանդամով սկսել մյուս երկու կետերի խթանումը: Վերը նշված օրգազմները մեկը մյուսից ուժգին ու շարունակական են: Սա նման է կասկադային ջրվեժի, որն ի վերջո բերում է ամենախորքային մակարդակի հաճույքի:

Օրգազմի այս ֆանտաստիկ տեսակը զգալու համար տղամարդու վիրտուոզ աշխատանքը բավական չէ. պետք է զարգացած լինեն կնոջ փոքր կոնքի ու հեշտոցի մկանները (հաթհա յոգան ու Կեգելի վարժությունները լավ են ծառայում այս ամենին): Խորքային վագինալ օրգազմն ապահովվում է մկանների ամենուժեղ կրճատումներով. որքան զարգացած են մկանները, այնքան վառ ու երկարատեւ է հաճույքը: Ի դեպ, այն կարող է մինչեւ 20-30 րոպե շարունակվել՝ անկախ նրանից՝ սեռական ակտն ընթացքի մեջ է, թե դադարել է: Այսինքն՝ այդքան րոպե օրգազմատիկ էներգիան չի կորչում, ինչպես, օրինակ, տղամարդու օրգազմի դեպքում:



4. Սքուիրթինգ (հեղուկ օրգազմ)

Սա օրգազմի եզակի ու հազվագյուտ տեսակ է: Սքուիրթինգ (squirting) տերմինն ու տեսարանին կարելի է հանդիպել առավելապես պոռնոգրաֆիկ տեսանյութերում: Կադրում երեւում է, թե ինչպես է կինն օրգազմի ժամանակ շատ ուժգին հեղուկի շիթ բաց թողնում: Բայց դիտողների մեծագույն մասը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ դա ինչ հեղուկ է եւ որտեղից: Սքուիրթինգը կապված է վերը նշված G կետի, ավելի ճիշտ՝ պարաուրետրալ գեղձերի խթանման հետ:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում. գրգռման ընթացքում այս գեղձերում հեղուկ է հավաքվում, ու նրանք սկսում են ուռչել: Հատուկ տեխնիկայով խթանման դեպքում գեղձերը կրճատվում ու մեծ ճնշմամբ դուրս են թողնում հեղուկը, արդյունքում տպավորիչ տեսարան ու զգացողություններ են ստացվում: Շատերը կարծում են, որ այդ հեղուկը դուրս է ցայտում հենց ուրետրայից՝ կնոջ միզածորանից, այսինքն՝ իբրեւ թե կինն ուղղակի ուժգին շիթով միզում է: Բայց՝ ոչ: Սա այլ հեղուկ է. բաղադրությամբ այն մոտ է տղամարդու սերմնահեղուկին ու ցայտում է ուրետրայի երկու կողքերի միկրոանցքերից, այլ ոչ` բուն ուրետրայից: Ցավոք, առանց նախնական մարզման այս օրգազմը կարող է զգալ աշխարհի բոլոր կանանց 2-3%-ը միայն: 



5. Կրծքային օրգազմ

Ըստ կրծքային զգացողությունների՝ կանայք երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ում համար կրծքի փեթինգը հաճելի է, եւ նրանք, ովքեր տհաճություն են զգում կամ անտարբեր են: Կրծքային օրգազմը միանգամայն հնարավոր է, քանզի դրանց՝ մատներով ու լեզվով խթանումն արգանդի կրճատում է առաջացնում: Կնոջ մարմնի այս հատվածները կապված են միմյանց, ու օրգազմը, կարծես, լողում է վերեւ-ներքեւ՝ կրծքից դեպի որովայն ու հակառակը: Իսկ հաճելի, օրգազմատիկ զգացողություններն ապահովում է օքսիտոցինը՝ հաճույքի ու կապվածության հորմոնը. այն արտադրվում է պտուկների խթանումից: 



6. Էմոցիոնալ օրգազմ

Սա օրգազմներից գեղեցկագույնն ու ամենահուզիչն է: Երեւի բոլոր կանայք էլ կմտաբերեն, որ երբեւէ որեւէ սեքս-զուգընկերոջ հետ զգացել են այն: Սեքսուալ կյանքում կա շրջան, երբ կինը դեռ չի կարողանում վագինալ օրգազմի հասնել, բայց շատ մոտ է դրան: Ու սեքսի ընթացքում գալիս է մի պահ, երբ կինը հանկարծակի լացում կամ անկառավարելի ծիծաղում է: Սա, իհարկե, վտանգավոր չէ: Ընդամենը նշանակում է, որ կինն էմոցիոնալ օրգազմ է ապրում:

Կնոջ օրգազմի տեսակների տեսությունն իմանալն, անխոս, խրախուսվում է, սքանչելի սեքսի համար պարտադիր է, բայց ոչինչ է փորձառության բացակայության դեպքում: Այնպես որ, կարդալ-կիրառել-կարդալ-կիրառել (չմոռանալ նաեւ դիդակտիկ նյութերի՝ պոռնոգրաֆիայի մասին)՝ ահա լիարժեք շղթայի բանաձեւը: 

 
Եթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված