Մոդելներ Բելլա Հադիդն ու Քեյլի Բոլդուինը մտերիմ ընկերուհիներ են: Նրանք գրեթե միշտ միասին են մասնակցում ամենատարբեր միջոցառումների կամ հավաքույթների, իսկ օրերս մեկնել են Մայամի՝ հանգստանալու: Օրվա մեծ մասն ընկերուհիներն անց են կացնում լողափին կամ ծովում: Պապարացիները նրանց լուսանկարել են Մայամիի հյուրանոցներից մեկի լողավազանի մոտ՝ արևայրուք ընդունելիս:
Կադրերում Բելլան պառկած է շեզլոնգին, իսկ Քեյլին նրա հետ աշխույժ զրուցում է ինչ-որ հետաքրքիր թեմայի շուրջ: Այս լուսանկարներից բացի, համացանցում է հայտնվել նաև վիդեոհոլովակ, որում երևում է, թե ինչպես են մոդելները զբոսանավով շրջում ծովում:
