Թավշյա հեղափոխության ղարաբաղյան շրջադարձը
Քաղաքականություն1in.am | «Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի հնարավոր փոփոխությանը:

Երևանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների օրերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռացիոնալ վարքագիծ դրսևորեց` ներքաղաքական դիմակայության ընթացքում Հայաստանի իշխանության կողքին դիրքավորվելու փոխարեն, ըստ էության` միջնորդական առաքելություն դրսևորեց Սերժ Սարգսյանի և թավշյա հեղափոխության միջև: ԼՂՀ նախագահն, ըստ իրազեկ աղբյուրների, մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի ներքաղաքական լարվածության լիցքաթափման գործընթացում` արդյունավետ բանակցություններ վարելով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: Սա խոսում է Արցախի պետականության հասունության մասին: Ստեփանակերտում վերջապես գիտակցել են, որ ԼՂՀ գործընկերն ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ` հասարակությունը: Երկրորդը` ԼՂՀ պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացվածության մասին է խոսում այն փաստը, որ Ստեփանակերտում կարողանում են ազգային, պետական օրակարգը սահմանազատել ներքաղաքական կոնյուկտուրայից:
մանրամասն՝ կայքում