Ի՞նչ չի կարելի ուտել քնելուց առաջ
LifeԴիետոլոգները կոչ են անում քնելուց առաջ չուտել որոշակի մթերքներ, որպեսզի չխախտվի օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող քնի պրոցեսը: Մասնավորապես, նրանց խոսքով, երեկոյան ժամերին ավելի լավ է չուտել արագ fast-food, կծու սոուսով միս կամ նրբերշիկ:
Փորձագետների խոսքով, ծանր սննդի և սուր հավելումների պատճառով օրգանիզմը հանգստանալու փոխարեն ամբողջ գիշեր կփորձի մարսել սնունդը:
Բժիշկների կարծիքով, թուլանալու համար մեկ բաժակ գինին ևս լավագույն տարբերակը չէ: Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում նաև ջուր խմել: Ջուրն օգտակար է խմել մինչև երեկո:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին ուշադիր հետևել նաև այն սննդին կամ խմիչքներին, որոնք պարունակում են կոֆեին: Ինչևէ, մասնագետները միանշանակ չեն արգելում թեթև ուտել քնելուց առաջ, քանի որ քաղցած օրգանիզմը շատ ավելի է վնասում առողջ քնին: