Ինչպես են մարդիկ զոհվում սելֆիի պատճառով․ լուսանկարներ
Life2017 թվականին սելֆիի նկարահանումների ժամանակ անուշադրության պատճառով առնվազն 29 մարդ է մահացել։ Համեմատության համար նշենք, որ շնաձկների հարձակումից վերջին կես տարվա ընթացքում գրեթե հինգ անգամ ավելի քիչ մարդ է մահացել։ Ընդ որում, մահացու սելֆիների վիճակագրությունը տարեց տարի աճում է։

Մարդկանց մեծ մասը զոհվում է այն պատճառով, որ օրինակ չեն նկատում մոտեցող գնացքը, կամ ընկնում են պատուհանից։ Սելֆիի սիրահարների ամենատարածված վնասվածքներից մեկը դաստակի կոտրվածքն է։ Ընդ որում, պարտադիր չէ, որ լինի այն ձեռքը, որը պահում է սելֆիի ձողը. լուսանկարվելու սիրահարները կարող են ջարդել ձեռքը, փորձելով փրկել հեռախոսը, ընկնելով օրինակ չնկատած աստիճաններից։

Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամենաանզգույշը լուսանկարվում են Հնդկաստանի բնակիչները։