Կծուն ժամադրության ժամանակ բարձրացնում է հակառակ սեռի գրավչությունը․ գիտնականներ
LifeՄինեսոտայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ կծու ուտեստները ուժգնացնում են ժամադրության ժամանակ հակառակ սեռի գրավչությունը՝ հարաբերությունների շարունակության հնարավորությունը մեծացնելով։
Տվյալների համաձայն՝ կծու ուտեստ կերած կանայք մեկ հինգերորդով ավելի գրավիչ են համարում տղամարդկանց։ Իսկ քաղցրավենիքներ ուտելուց հետո հակառակ արդյունք է նկատվել։
Փորձագետների կարծիքով՝ կծու ուտեստը բարձրացնում է ֆիզիկական ցանկության և ռոմանտիկ հետաքրքրության մակարդակը։