Պարիս Հիլթոնի մերկ լուսանկարները գողացած ու նրան կողոպտած անձը հայուհի է․ մանրամասներ
LifeՀայ հաքեր Պայծառ Բխչաջյանը ամերիկացի դերասանուհի ու երգչուհի Փերիս Հիլթոնից գողացել է նրա ինտիմ նկարներն ու 130 հազար դոլար, գրում է Daily Mail-ը։
2015-2017թթ․-ներին Բխչաջյանը հասանելիություն է ստացել Փերիսի հաշիվներին ու iCloud հաշվին։
Այսպես, բանկային քարտի միջոցով կեղծարարը համար է ամրագրել Հոլիվուդի «Ռուզվելտ» հյուրանոցում։ Այդ ժամանակ նա ծախսել է մոտ 40 հազար դոլար։Ավելի ուշ կինը որպես Հիլթոն դերասանուհու օգնականին խնդրել է 80 հազար դոլար փոխանցել մեկ այլ հաշվի։
Հաղորդվում է նաև, որ կեղծարարի մոտ են հայտնվել Հիլթոնի մերկ նկարները, սակայն հայտնի չէ, թե ինչ է նա արել այդ նկարների հետ։
Պայծառ Բխչաջյանին ոստիկանությունը հայտնաբերել է 2017թ․-ին։ Դատարանը որոշում կկայացնի մայիսի 7-ին։ Դատախազը պահանջում է 57 ամսվա ազատազրկում, 218 հազար դոլար տուգանք։
.jpg)