Գարեջրի լուրջ վնասակար հատկություն է հայտնաբերվել
LifeԳարեջրի օգտագործումը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել: Պարզվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում խմած ընդամենը մի քանի բաժակ գարեջուրը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Նյու Յորքի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել և պարզել են, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու սովորությունը կարող է խթան հանդիսանալ քաղցկեղի միանգամից մի քանի տեսակի զարգացման համար: Ընդ որում, դա վերաբերում է նաև գարեջրի անվնաս տեսակներին:

Բացի այդ, գիտնականները հայտարարել են, որ գարեջրի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է լնդերի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
