Շաքրո Մոլոդոյին կկալանավորեն
ԱշխարհՄոսկվայի դատարանը անփոփոխ թողեց օրենքով գող Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) խափանման միջոցը․ այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Նրան մեղադրում են ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքով ռեստորանի տիրոջից 8 մլն․ ռուբլի շորթելու մեջ։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։
Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ նաև Անվտանգ․ դաշնային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման մասին, որոնք կասկածվում են լիազորությունների գերազանցման և Կալաշովի գործով կաշառք վերցնելու մեջ։