Ինյեստան կտեղափոխվի
Սպորտ«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կողմնորոշվել է, թե որտեղ է շարունակելու կարիերան:
ESPN GB-ի համաձայն՝ Իսպանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի հետ: Եռամյա պայմանագրով Ինյեստան ճապոնական ակումբում ստանալու է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ:
Իսպանացու տրանսֆերում մեծ դերակատարում կունենա «Վիսել Կոբեի» սեփականատեր Հիրոշի Միկիտանին, որը նաեւ «Բարսելոնայի» տիտղոսային հովանավոր Rakuten ընկերության գլխավոր տնօրենն է:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Ինյեստան հեռանալու է կատալոնական ակումբից, որի կազմում անցկացրել է ամբողջ կարիերան: