Ինչպե՞ս խմել թեյը՝ նիհարելու համար
Life
Եթե նիհարել եք ցանկանում, խորհուրդ է տրվում օգտագործել խոտաբույսերից պատրաստված սառը թեյեր։ Այս կարծիքին են Ֆրիբուրգի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական առնվազն 500 միլիլիտր թեյ խմելով՝ կարելի է ցանկալի արդյունքի հասնել։
Գիտափորձի մասնակիցները, որոնք սառը թեյ են խմել, 8․3 տոկոսով ավելի էներգիա են ծախսել, քան նրանք, որոնք ըմպելիքը նախընտրել են տաք վիճակում․ նրանք ծախսել են 3․7 տոկոսով ավելի էներգիա։
Սառը թեյը նաև բարենպաստ ազդեցություն է ունեցել սրտխփոցի և զարկերակային ճնշման վրա։