Վարչապետը ասաց ճշմարտությունը Սամվել Ալեքսանյանի մասին
ՏնտեսությունԵրեկ Ազգային Ժողովում քննարկվում էր կառավարության ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց մոնոպոլիաների մասին և մասնավորապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շաքարի մոնոպոլիայի մասին:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն նախորդ վարչապետների և նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կարեն Կարապետյանը չփորձեց թեման ցրել: Նա չհայտարարեց, թե Հայաստանում չկա նման մոնոպոլիա, և ցանկացած մարդ կարող է շաքարավազ բերել Հայաստան: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր համար հետաքրքիր չէ, թե ինչպես է ձևավորվել Ալեքսանյանի մոնոպոլիան, բայց այսուհետ բոլորի համար լինելու է հավասար պայմաններ:
Փաստորեն սա առաջին դեպքն է, երբ կառավարության ղեկավարը ասում է իրականությունը Սամվել Ալեքսանյանի և ընդհանրապես երկրում ստեղծված իրավիճակի մասին: Մնում է Կարեն Կարապետյանը խոսքից անցնի գործի: