Երջանիկների սննդակարգ. գիտնականները նշել են անհանգստությունից պաշտպանող 10 մթերքները
Life
Օտագոյի համալսարանի նորզելանդական գիտնականները վերլուծել են 18-25 տարեկան ավելի քան 400 մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վիճակը, ինչպես նաև ուսումնասիրել են նրանց սննդային նախասիրությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը և սոցիալ տնտեսական կարգավիճակը։ Արդյունքում նրանք այն եզրակացության են հանգել, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ բնական, հում վիճակով սնունդ են օգտագործել, հոգեկան առողջության ավելի բարձր ցուցանիշ են ցուցաբերել, քան նրանք, ովքեր առավելություն են տվել նույն մթերքներին, սակայն եփված վիճակով;

Փորձագետները նշել են տասը մթերք, որոնք եղել են բարձր հոգեկան առոջության ցուցանիշ ցույց տված մարդկանց սննդակարգի «ֆավորիտները»։ Դրանց թվում են հայտնվել գազարը, բանանը, խնձորը, թուրինջը, հազարը, ցիտրուսները, թարմ հատապտուղները, վարունգը, կիվին և մուգ գույնի կանաչիները,– գրում է Independent-ը։

Բանջարեղենների շարքում «ֆավորիտներն» են եղել նեխուրը, կաղամբը, լոլիկը, սունկն ու կարմիր սոխը։