Գիտնականներն անսպասելի հայտարարություն են արել մահվանից հետո կյանքի մասին
LifeԿալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հերքել են մահվանից հետո կյանքի գոյությունը՝ հղում կատարելով ֆիզիկայի հիմնարար օրենքներին, թեպետ վերջերս նրանց գերմանացի գործընկերները պնդել են, որ հետմահու կյանք գոյություն ունի՝ գրում է Independent-ը:
Ֆիզիկայի և տիեզերագիտության պրոֆեսոր Շոն Քերոլի կարծիքով՝ հետմահու կյանքի գոյությունը կարող էր հաստատել քվանտային փորձը, որի արդյունքում կարող էին բացահայտվել ոգու որոշ մասնիկներ, սակայն առ այսօր նման փորձարկումները չեն հայտնաբերել «ոգու մասնիկներ», ուրեմն մահվանից հետո կյանք չկա:
Պրոֆեսորը վստահ է, որ կյանքը մահվանից հետո կարող էր գոյություն ունենալ, եթե գիտակցությունը ֆիզիկական մարմնից առանձնանար, սակայն մարդկային գիտակցությունը ատոմներից է բաղկացած, որոնք ունակ չեն մահվանից հետո պահպանելու ուղեղի տվյալները: